Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ խոստացան, որ ապաստարաններ կսարքեն, շներին կհավաքեն այնտեղ, կպահեն: Ընտրվեցին ու չարեցին»

Նոյեմբեր 03,2023 22:02

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցողիկ Գրիգորյանն է, 68 տարեկան, հազիվ է փրկվել, Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում ոստիկանության շենքի հարեւանությամբ, շներն են հարձակվել ու գզել: Թոռնուհին ուղարկեց նկարն ու տվյալները, այն հույսով, որ տարածվի այս նկարն ու լուրը, ու «…վերջապես այս հարցը լուծեն …»:

Ես հին մարդ եմ ու դառը փորձով գիտեմ, որ չի լուծվելու, հեգնանքի համար չեմ ասում, այլ որպես սթափ զգուշացում՝ չի լուծվելու, վերջ տվեք ու հույսերդ կտրեք, եթե հնարն ունեք՝ գնացեք օրինական զենք գնեք մոտներդ պահեք: Հնար չունեք, տան տղամարդկանցով հավաքվեք, շներին բռնեք, տարեք քաղաքապետարան, ավագանու նիստի ժամանակ արձակեք: Էլ ինչ ասեմ, չգիտեմ:

Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ խոստացան, որ ապաստարաններ կսարքեն, շներին կհավաքեն այնտեղ, կպահեն: Ընտրվեցին ու չարեցին: Դրան ստախոսությունից բացի պոպուլիզմ են ասում: Մի խոսքով կյանքս գնաց հասարակ բաներ բացատրելով»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930