Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը

Նոյեմբեր 04,2023 17:11

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է ազատամարտիկ, ազգային – հեղափոխական երգերի կատարող, գաղափարի ընկեր Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչի) անժամանակ մահը և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում:

1988 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա:

1990 թ. Մկրտիչ Մկրտչյանը միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան և ընդգրկվում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում Մարտակերտ:

Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրկվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով: Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում:

Տեղեկացնում ենք, որ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթեոնում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930