Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամազ»-ին բախված «Օպել»-ը հայտնվել է հարակից տան այգում

Նոյեմբեր 06,2023 22:15

Նոյեմբերի 6-ին, ժամը 15:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1979 թ․) բախվել է ճամփեզրին կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1960 թ․). «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, իսկ  «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջված հայտնվել է հարակից տան այգում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տուժած Գ. Գ.-ին (ծնված 2006 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել