Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի ներկայացուցչին facebook- յան գրառման համար հրավիրել են Քննչական կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոյեմբեր 20,2023 15:25 Share

Արցախի նախագահի ՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանին օրերս Քննչական կոմիտե են կանչել facebook սոցիալական կայքում կատարած գրառման համար:

Բադասյանը Aravot.am-ին ասաց, որ նախաքննության շահերից ելնելով, չի կարող հայտնել՝ ինչ գրառման մասին է խոսքը, որ ժամանակահատվածում արված գրառմանն է վերաբերում կամ ինչ բովանդակության գրառում է:

Մեր դիտարկմանը, թե ձեր գրառման մեջ իրավապահները սպառնալի՞ք են տեսել, Վահան Բադասյանն ասաց՝ երեւի:

Նա ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալուց՝օգտվելով լռելու իր իրավունքից եւ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Մեզ առայժմ չի հաջողվել Քննչական կոմիտեից ճշտել վարույթի վերաբերյալ տեղեկություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    1937 թվի բռնադատումների ժամանակակից ձևերն են։ Բոլոր ճիշտ խոսողներին բռնում են, իսկ աղազարյանի ու կոնջորյանի պես ճամբարափոխ քամելիոններին աճեցնում, պարգևատրում։

Պատասխանել