Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակարանի հարցը լուծելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել կրթության շարունակականության ապահովմամբ». սա օրվա ընթացքում ամենահաճախ լսածս նախադասությունն էր. ՔՊ պատգամավոր

Նոյեմբեր 20,2023 23:43

Այսօր այցելեցի Վ.Բրյուսովի անվան պետական և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, որտեղ հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ:

Հանդիպումների ընթացքում լսեցի երիտասարդների կողմից ներկայացվող խնդիրները, առաջարկությունները, ներկայացրի ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկեցինք ուսման վարձերին, զբաղվածությանը, հետագա աշխատանքային հնարավորություններին վերաբերող  և մի շարք այլ հարցեր:

Հանդիպումների ավարտին փոխանակվեցինք կոնտակտային տվյալներով և պայմանավորվեցինք հանդիպումները դարձնել շարունակական:

Վերջում նաև լուսանկարներին կցել եմ մի քանի անանուն արձագանք մեր երիտասարդներից»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930