Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Փարաքարում. կա վիրավոր. Shamshyan.com

Նոյեմբեր 24,2023 13:12

Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոտքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի:

Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, որն այս պահին գտնվում է վիրահատարանում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930