Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, Ազատամուտ գյուղում

Նոյեմբեր 29,2023 21:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել