Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը

Նոյեմբեր 30,2023 19:55

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության հարցերով տնօրեն Լիոնել Ռաֆայիլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրան:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը:

Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներին և տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Մտքեր են փոխանակվել նաև երկարաժամկետում Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչության համար կայուն կենսապայմանների ապահովման համար անհրաժեշտ աջակցության հնարավոր գործիքակազմի վերաբերյալ՝ կարևորելով այս ուղղություններով համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր,այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, քաղաքային զարգացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով փոխգործակցության վերաբերյալ:

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930