Լրահոս
Օրվա լրահոսը

10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը

Դեկտեմբեր 04,2023 17:46

Ակբա բանկը Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ ու Շվեդիայի աջակցությամբ ներգրավել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ:

Ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում կին ձեռներեցների ֆինանսավորմանը։ Ակբան ֆինանսավորումը ներգրավել է «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում:

Եվրամիության և ՎԶԵԲ-ի հետ այս նախաձեռնությունը Հայաստանում էլ ավելի կզարգացնի փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնց ղեկավարները կանայք են։ Տեղական արժույթով վարկավորման առանցքում են լինելու հատկապես գյուղական վայրերում գործող բիզնեսները։
«Նոր ռեսուրսները հնարավորություն են տալու կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ ու համարձակ լինեն բիզնես նախաձեռնությունների մեջ։ Ակբա բանկն արդեն զգալի ձեռքբերումներ ունի կանանց բիզնես գործունեության վարկավորման մեջ. կանայք բավականին ակտիվ դեր ունեն տնտեսության փոքր ու միջին հատվածի գործունեության շրջանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկի հետ մեր երկարատև համագործակցության արդյունքում արդեն մի շարք ծրագրեր ենք իրականացրել։ Ստորագրված վարկը տրամադրվելու է երկու փուլով․ առաջին փուլում կտրամադրվի 6 միլիոնը, մնացած 4-ը կտրամադրվի հաջորդ տարի։ ԵՄ-ն մեզ համար ապահովել է լրացուցիչ ֆինանսավորում՝ երաշխիքների տեսքով, որոնք Ակբայի հետ ստորագրված մեր վարկը մատչելի են դարձնում։ Սա բազմակողմանի շահավետ ծրագիր է։ Ակբան ունի հաճախորդների լավ պորտֆոլիո. մենք շատ ուրախ ենք Ակբային աջակցելու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։

Ակբա բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2003 թվականից։ ՎԶԵԲ-ը մինչև օրս Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո՝ աջակցելով մասնավոր հատվածի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031