Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարության զգացում, երբ վարչապետի ավտոշարասյունը մահ է պատճառում հղի կնոջը և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար. Րաֆֆի Ասլանյան

Դեկտեմբեր 06,2023 16:44

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։ Իսկ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ նման զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հետիոտնային թույլատրող լուսացույցի առկայության պայմաններում, հետիոտնային անցման վրա անվադողերի տակ տրորելով՝ մահ է պատճառում հղի կնոջը և արդեն 2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար։

Ավելին, ամեն ինչ արվում է դեպքի իրական հանգամանքները կոծկելու ուղղությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031