Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթի գործարանի տնօրենն Էջմիածնում՝ իր աշխատասենյակում փորձել է իր վրա կրակելով կյանքին վերջ տալ. Shamshyan.com

Դեկտեմբեր 07,2023 14:48

Shamshyan.com. Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանային համալիր, որի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ  37-ամյա Վ. Հ.-ն է, որը Էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում՝ իր աշխատասենյակում, կյանքին վերջ տալու նպատակով իրեն պատկանող «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրացանից կրակել է իր կրծքավանդակի ուղղությամբ, ինչի պատճառով ստացել է վնասվածք, և տեղափոխվել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրեն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031