Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները «թագադրեցին» իրենց շախմատային «թագավորին»

Դեկտեմբեր 09,2023 20:01

Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից 7-րդ անգամ հաղթող ճանաչվեց հայկական ԶԼՄ-ների 8-րդ շախմատային մրցաշարում։ Մրցումները տեղի ունեցան շաբաթ օրը դեկտեմբերի 9-ին Երեւանի շախմատի ֆեդերացիայի դահլիճում, որոնց հովանավորն էր Երեւանի քաղաքապետարանը, աջակիցներն էին Երեւանի շախմատի ֆեդերացիան եւ «Սիլ Գրուպ» կոնցեռնը, իսկ կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ)։

2-րդ տեղը գրավեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Նորայր Շողիկյանը, իսկ 3-րդ մրցանակակիր ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Ռուբեն Մարգարյանը։

Հատուկ մրցանակներ ստացան չորրորդ տեղը գրաված «Արմենպրեսի» գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը, որպես ամենատարեց մասնակից «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը, կամքի ուժ պարտիայում դրսեւորած Արա Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիայից»,  բոլոր 8 մրցաշարերում մասնակցած Գեւորգ Խաչատրյանը (Livenews.am ) եւ ամենագեղեցիկ պարտիա խաղացած Ռուբեն Մարգարյանը։

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Վարդան Մելքոնյանը, իսկ մրցանակներ` գավաթներ, մեդալներ եւ գումարային պարգեւատրումներ փոխանցեց մրցանակակիրներին եւ աչքի ընկած մասնակիցներին արմատներով արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ ԱԹԱ–ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ի դեպ, մրցաշարը անցավ մեկ օրվա ընթացքում արագ շախմատի մրցակարգով`ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվեց 8 րոպե եւ 5 վայրկյան լրացուցիչ ժամանակ ամեն մի քայլի համար:

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031