Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենք չէր փոխվի, եթե չփախնեին ծառայությունից եւ զորակոչից»․ Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբեր 12,2023 14:33

«Ունենք խնդիր, այդ խնդիրը պետք է լուծվի։ Եվ այդ խնդրի լուծման համար առաջարկվել է այս տարբերակը»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ օրենքի նախագիծը կլրամշակվի։

«Մեկ է՝ ամբողջական լուծում, որ բոլորին բավարարի, չի գտնվելու։ Այդ դեպքում ոչ մի բան էլ պետք է չփոխվեր, եթե չփախնեին ծառայությունից եւ զորակոչից։ Համաձայն եմ՝ պատճառը խորքային է, խորքը որտե՞ղ է, պատերազմն է, թե՞ խաղաղությունը։ Խորքերը եկեք ման չգանք, գտնենք լուծում, որ մարդկանց ոչ թե դատենք, այլ տանք հնարավորություն։ Տրված են չորս ալտերնատիվ ուղղություններ, եւ այդ ուղղությունների հետ կապված մենք պետք է համերաշխ լինենք։ Իսկ ապագայում օրենքի ինչպիսի կարգավորումներ կգտնենք, ոչ մեկը մեզ չի կաշկանդում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031