Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ Միրզոյանն ընդգծել է նաև դրա դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիք

Դեկտեմբեր 12,2023 16:44 Share

Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի դեմս ռեզիդենտ գրասենյակի, հաստատման վերաբերյալ որոշումը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև այս նախագծի դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիք:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031