Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզապես հուշարձան չէ». Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման նոր ծրագիր է մշակվել՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Դեկտեմբեր 18,2023 14:23

Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նախապատմական մեգալիթյան կառույց Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման նոր ծրագիր է մշակվել։ Միջազգային Realm of Historia նախագիծը ներկայացել է նոր նախաձեռնությամբ․ թողարկել Քարահունջը պատկերող NFT-ներ (NFT. non-fungible token, ոչ փոխարկելի թոքեն – թվային օբյեկտի կրիպտոգրաֆիկ հավաստագիր: Բիթքոինը, օրինակ, փոխարկելի է, բիթքոյինը մյուսով փոխարկելիս կունենաք նույն բիթքոյինը, իսկ NFT-ն մյուսով փոխարկելիս կունենաք տարբեր NFT-ներ: «Ա»), որոնց վաճառքից ստացված միջոցներ կուղղվեն Քարահունջ պատմամշակութային կոթողի ենթակառուցվածքների զարգացմանն ու բարելավմանը։

NFT-ները կստեղծվեն տեղի արտիստների ջանքերով, և կտարածվեն տարբեր հարթակներում։ Նախաձեռնության հիմնական նպատակը հայ մշակույթի պահպանումն է, և ստացված միջոցներն ուղղվելու են հենց այդ առաքելության կյանքի կոչմանը։

«Քարահունջը պարզապես հուշարձան չէ, այն մեր հարուստ հայկական ժառանգության վկայությունն է: Մենք հավատում ենք, որ օգտագործելով տեխնոլոգիայի ուժը, մենք կարող ենք ոչ միայն պաշտպանել այս պատմական գանձը, այլև այն մղել դեպի ապագա: NFT-ների ստեղծումը բոլորովին այլ հարթություն է հաղորդում մեր պահպանման ջանքերին: Այն թույլ է տալիս մեզ ներգրավել արվեստի էնտուզիաստների, պատմության սիրահարների և աջակիցների հանրությանը, ովքեր կարող են ակտիվ դեր խաղալ Քարահունջի շարունակական գոյության ապահովման գործում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031