Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ Հայաստանում ձերբակալված զորակոչիկ Սեդրակովին արտահանձնել են Ռուսաստան

Դեկտեմբեր 19,2023 23:40

Ուկրաինական պատերազմից փախուստի դիմած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի զորակոչիկ Դմիտրի Սեդրակովը հայտնաբերվել է Ռուսաստանում։ Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ նա կարող է լինել Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սեդրակովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանց թույլտվության ծառայության վայրը լքելու համար: Այս հոդվածով նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Այդ մասին հաղորդում է «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագիծը, որը Սեդրակովի համար հիմա փաստաբան է փնտրում:

39-ամյա զորակոչիկ Սեդրակովը Ռոստովի մարզից է։ Նա մոտ վեց ամիս է անցկացրել Ուկրաինայում ռուսական բանակի կազմում: Նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել Զապորոժիե շրջանում՝ ուկրաինական բանակի հակագրոհի հիմնական ուղղության գոտում։

Ապրիլին նա փախել է հիվանդանոցից, որտեղ հայտնվել է վնասվածքի պատճառով։ Սեդրակովը թաքնվել է մինչև աշուն, ապա հանձնվել է իշխանություններին։

Իրավապաշտպանները պնդում են, որ նա ձերբակալվել է, սակայն նոյեմբերին կրկին կարողացել է փախչել, երբ նրան տարել են բժշկական հետազոտության։

«Անտառով անցիր» կառույցն օգնել է Սեդրակովին տեղափոխվել Հայաստան: Դեկտեմբերի սկզբին նրան Հայաստանում բերման են ենթարկել:

Ընդ որում, ըստ «Անտառով անցիր» կառույցի հիմնադիր Գրիգորի Սվերդլինի՝ այդ ձերբակալությունն իրականացրել է ռուսական ռազմական ոստիկանությունը, ինչն անօրինական է։

Ըստ հայ իրավապաշտպանների՝ Սեդրակովը Հայաստանում պահվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Հայաստանի իշխանությունները դա չեն մեկնաբանել։ Սեդրակովի արտահանձնումն առաջին դեպքն է, երբ պատերազմից փախած ռուսաստանցուն արտահանձնել են Հայաստանի տարածքից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031