Լրահոս
Օրվա լրահոսը

Օկամպոն երկրորդ զեկույցն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մասին՝ անդրադառնալով կանխարգելման և պատժի մեխանիզմներին

Դեկտեմբեր 20,2023 11:20

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օկամպոն հրապարակել է երկրորդ զեկույցը Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին՝ անդրադառնալով կանխարգելման և պատժի մեխանիզմներին

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեկտեմբերի 18-ին հրապարակել է իր երկրորդ զեկույցը 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:

Այս զեկույցը կենտրոնանում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա՝ հաստատելով ցեղասպանության ավելի քան քսան զոհերի ազատ արձակման հրատապությունը, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ղեկավարների, որոնք ազատազրկված են Ադրբեջանում։ Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ իրենց համայնքին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, դուք սովամահ կլինեք, կբանտարկվեք կամ կսպանվեք»:

Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-րդ տարելիցը բացահայտում է ցեղասպանության փաստը հետևողականորեն ժխտելու պետությունների դիրքորոշումը։ 2023 թվականի վերջին ամիսներին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականն ահազանգել է վեց տարբեր իրավիճակների մասին, որտեղ կա ցեղասպանության վտանգ էթնիկ խմբերի, այդ թվում՝ ռոհինջայի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Եթովպիայի Տիգրաների, իսրայելցիների ու պաղեստինցիների և Դարֆուրի Մասալիտի հանդեպ:

Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը և Ռուսաստանը, անտեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության լուրջ ռիսկի մասին ահազանգերը: Փոխարենը, նրանք ցանկանում էին դյուրացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրությունը՝ նոր ռազմական գործողություններից խուսափելու և իրենց տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերին հետամուտ լինելու համար։ Իսրայելը, օրինակ, հետաքրքրված էր Ադրբեջանին զենքի մեծածավալ վաճառքով: Կոնվենցիայի մասնակից պետությունները չպետք է օգուտ քաղեն ցեղասպանությունից։

Ցեղասպանությունը կանխելու նրանց պարտավորությունը պահանջում է շարունակել գնահատել նախագահ Ալիևի՝ Հայաստանի վրա հարձակվելու ցեղասպանական մտադրությունը, ապահովել փոխհատուցում Լեռնային Ղարաբաղում իրենց կյանքն ու ունեցվածքը կորցրածների համար, երաշխավորել էթնիկ խմբի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց պապենական հողը, և ազատ արձակել «հայ գերիներին»:

Արտակ Բեգլարյանի վկայությունը, վկայում է Ցեղասպանության կոնվենցիայի II/բ հոդվածով սահմանված հոգեկան լուրջ վնասի մասին, որը կրել է ողջ էթնիկ խումբը։

Զեկույցը մանրամասն վերլուծում է երեք թեմա՝

ա) Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ բնակվող մի խումբ հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումը՝ որպես ցեղասպանություն, իսկ բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ հանցագործություն.

բ) Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կանխարգելման հարցում պետական հետևողական պրակտիկան եղել է թիրախավորված էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանության մասին տեղեկատվության անտեսումը.

գ) Ինչ վերաբերում է Ցեղասպանությունը պատժելու պարտավորությանը, ապա Միջազգային քրեական դատարանը փետրվարի սկզբին իրավասություն կստանա՝ հետաքննելու նախագահ Ալիևի հանցագործությունները, որոնք իրականացվել են Հայաստանում 2021 թվականի մայիսի 10-ից ի վեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031