Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետն այցելել է Աբովյանի սպորտի և մշակույթի համալիրում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Դեկտեմբեր 25,2023 14:56

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակում են մնալ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և անձամբ մարզպետ Ահարոն Սահակյանի ուշադրության կենտրոնում:

Աբովյան կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ այցելել են նաև այս պահին Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիրում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, լսել նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը:

Դրանք վերաբերում էին բնակարանային, սոցիալական հարցերին, կային նաև խնամքի կարիք ունեցող անձինք, որոնց հետագա կեցության և խնամքի հարցերը կազմակերպելու համար մարզի ղեկավարը հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ:

Նրանք իրազեկվել են կառավարության կողմից իրականացվող աջակցության բազմապիսի ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել բնակարաններ վարձակալելու դեպքում:

Մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է նաև գույքագրել այս պահին առկա սոցիալական խնդիրները՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում ամանորին ընդառաջ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ահարոն Սահակյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս լինելու են իրենց կողքին՝ փորձելով լուծել հընթացս հանդիպող խնդիրները:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031