Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման հարցը քննարկվում է, հնարավոր է, որ դա իրականացվի»

Դեկտեմբեր 29,2023 17:30

«Այն միջոցառումները, որոնք իրականացվեցին մանկապարտեզներում, առաջին հերթին կանխարգելիչ էին։ Հուսով եմ՝ մեր բոլոր գործընկերները հասկացան, թե ինչն է ընդունելի, ինչն անընդունելի Երեւանի քաղաքապետարանի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով վերջերս մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին եւ դրանից հետո քաղաքապետարանի նախաձեռնած միջոցներին։   

«Երեխաները մանկապարտեզներում բացի սիրուց եւ հոգատարությունից որեւէ այլ տեսակի վերաբերմունքի կարիք չունեն։ Այսպես ասած՝ խիստ դաստիարակության, գոռգոռոցների եւ Տեր-Թոդիկի մեթոդով ուսուցման։  Կարծում եմ՝ բացի նրանից, որ մանկապարտեզները հիմնանորոգում ենք եւ նրանց նոր, լավ միջավայր ենք մատուցում, նաեւ կարեւոր է բովանդակությունը, որը ստանում են դաստիարակներից»,-ասաց Ավինյանը։

Եկող տարի, ինչպես ասաց Ավինյանը, վերանայվելու է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, խրախուսելու են այդ անձնակազմերի ատեստավորումը։

Արդյո՞ք հնարավոր է տեսախցիկներ տեղադրվեն մանկապարտեզներում, ի պատասխան այս հարցի, Ավինյանն ասաց՝ այո, տեսախցիկների տեղադրման հարցը քննարկվում է եւ այո, դա հնարավոր է իրականացվի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031