Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դեկտեմբեր 29,2023 19:35

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տելեգրամյան գրառումը

Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։

Անցած օրերին հանդիպել եմ Արցախի և Հայաստանի քաղաքական մի շարք ուժերի և գործիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները:

Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը: Այս հարցի առնչությամբ ես այլևս որևէ մտահոգություն չունեմ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Շահրամանյանին և գործընթացում ներգրավված բոլոր գործիչներին։

Ցավոք, ելնելով որոշակի ռիսկերից, ավելին ասելու կարիք, կարծում եմ, չկա: Միայն խորհուրդ կտամ խնդիրը չդիտարկել զգացմունքային դաշտում։ Բայց այն, որ Արցախի պետական մարմինների գործունեության համար իրավական որևէ խոչընդոտ չկա, ինձ համար միանշանակ է։ Աստված առաջ՝ ապագայում այլ լավ լուրեր էլ կլսենք։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես կանգնած են ու կանգնած են եղել Արցախի պետականության թիկունքին։ Սա մեր բոլորիս պարտքն է, որը պետք է պատվով կատարենք նաև ապագայում։ Շնորհակալություն և Աստծով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031