Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կազմակերպվեց ամանորյա ընթրիք արցախցի ընտանիքների մասնակցությամբ

Դեկտեմբեր 31,2023 23:40

Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել էր միաբանական ընթրիք, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռի հովանու ներքո ապաստան  գտած արցախցի ընտանիքները։

Երեկույթին Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց հայրենազրկված արցախցիներին, հորդորելով ապագայի նկատմամբ լավատեսությամբ, զորեղ հավատքով, անկոտրում կամքով ու հույսով հաղթահարել իրենց առջև ծառացած մարտահրավերները և դժվարությունները, իրենց զավակներին դաստիարակել քաջարի ոգով ու հայրենյաց սիրով։

Նորին Սրբությունը, բարի և օրհնյալ տարի մաղթելով արցախից բռնի տեղահանված հայորդիներին ու միաբանությանը, հայցեց Տիրոջ օգնականությունը մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի համար։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031