Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Հունվար 08,2024 11:27

Tert.am. Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխության 81-րդ արարողությունը, որը հեռարձակվել է CBS-ի կողմից:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն կինոդրամա» անվանակարգում։

Քիլիան Մերֆին, որն այդ ֆիլմում խաղում է գլխավոր հերոսին, ճանաչվել է լավագույն դերասան, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը, որը նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, պարգևատրվել է որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

Լիլի Գլադսթոնը լավագույն դերասանուհի է ճանաչվել Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմում գլխավոր կանացի դերի համար:

Փոլ Ջամատին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Կատակերգության/մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Լքվածները» ֆիլմում դերի համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031