Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

Հունվար 08,2024 16:23

Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնցում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Այդ կապակցությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, որում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ նախագահ,

Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։

Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։ Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման»։

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031