Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տունը․ տարել են 15 մլն դրամ և 10 մլն-ի ոսկյա զարդեր. Shamshyan.com

Հունվար 10,2024 16:04

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տանից գողություն է կատարվել։

Տեղում ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, որը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 15 մլն հհ դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031