Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն՝ ինչպես Կոմկու՞սը. Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է, որ Փաշինյանի թեզերի շուրջ բանավեճ ու քննարկում են ունենում

Փետրվար 08,2024 15:52

Այսօր Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցրեց՝ դուք ոչ մի անհամաձայնություն չե՞ք ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր թեզերի հետ կապված, երբ ասում է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, Անկախության հռչակագրի ուղենիշները կասկածի տակ է դնում, թե ի՞նչ է պատմական արդարությունը, հայ ժողովրդի իղձերը՝ նա պատասխանեց. «Սխա՞լ է ասում, դուք համաձայն չե՞ք դրա հետ, որ Արգենտինայում ապրող հայի իղձը ուրիշ է, Պսկովում ապրող հայ ժողովրդի իղձը ուրիշ է»:

Հարցին՝ ձեզ համար անհասկանալի՞ է ինչ բան է պատմական արդարությունը, որի մասին գրված է հռչակագրում՝ նա պատասխանեց. «Չէ, հասկանալի է, բայց ինձ համար մի բան է, ձեզ համար ուրիշ բան է»:

Հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը լրջորեն քննադատում էր Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, թե Կոմկուսի քարտուղարի պես ինչ ասում է՝ ծափ են տալիս, հիմա իրենք նույնը չե՞ն անում, ինչ ասում է «շեֆը»՝ «պեչատում են» ու նույնը կրկնում, դա ժողովրդավարական երկրին հարի՞ր է՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ժողովրդավարական երկրում ենք ու մեր քաղաքական թեզերը չեն ծնվում Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում եւ միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Մեր կուսակցությունը ներքին այնքան նիստ ու քննարկում է անում ու այնքան բանավեճ է ունենում, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները Անկախությունից ի վեր այդքան չեն ունենում: Դա պիտի լինի փակ դռների հետեւում, թե ո՞ր կուսակցությունն է բաց անում՝ ՀՅԴ-ն է բաց անո՞ւմ, թե՞ ՀՀԿ-ն: Ես վստահաբար ասում եմ, որ ՔՊ-ն Կոմկուսի տպավորություն չի ստեղծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829