Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանին նախարարի պաշտոնը միայն պետք էր ծառայելու համար ու նա մաքսիմում ծառայեց իր հաստիքում. Վահրամ Միրաքյան

Փետրվար 15,2024 13:32

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վահան Քերոբյանն Էկոնոմիկայի նախարարի համար շատ բարձր պլանկա դրեց:

Առաջին անգամ էկոնոմիկայի նախարարությունն իրական գործոն ու հակակշիռ դարձավ Ֆիննախին ու ՊԵԿ-ին:

Առաջին անգամ էկոնոմիկայի նախարարությունը տեղ դարձավ, որտեղ բիզնեսների համար հասանելի էր հարցեր բարձրացնելն ու լուծումներ ստանալը:

Առաջին անգամ էկոնոմիկայի նախարարն էդքան հասանելի էր գործարարների համար, բյուրոկրատացված չէր, հանդիպումների, խնդիրներ բարձրացնելու ու լուծումներ գտնելու տեսանկյունից:

Առաջին անգամ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի աջակցության էսքան բազմազան ու մեծ ծրագրեր սկսեց իրականացնել:

Վահանն եկավ նախարարություն, երբ այն գործադիրի ամենափոքր ու թույլ օղակներից մեկն էր, իսկ հիմա էկոնոմիկայի նախարարությունն ամենաակտիվ օրենսդրական առաջարկներով հանդես եկող, ամենամեծ ծրագրեր իրականացնող նախարարություններից է, որն ամենաակտիվ կապի մեջ է իր թիրախային լսարանի հետ:

Ցուցակը կարող եմ շարունակել, շատ բան առաջին անգամ եղավ, տնտեսության հետ կապ ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչի մասին եմ խոսում:

Էս շաբաթ օրն էլ գալու էր Գյումրիի ու Վանաձորի մանթաշյանականների հետ հանդիպման: Երեկ խոսեցի, ասում էր վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ շաբաթ օրը չեմ աշխատելու:

Պլատոնն էր կարծեմ ասել, որ լավագույն պաշտոնյան նա է, ով չի ուզում լինել պաշտոնին: Վահանի համար նախարարի պաշտոնը սոցիալական լիֆտ չէր (շատերի նման) առանց էդ էլ ինքը սոցիալական բարձր ստատուս ուներ, նյութական առումով էլ՝ առանց նախարարի պաշտոնի հաստատ իրեն ավելի լավ էր զգում:

Վահանին նախարարի պաշտոնը միայն պետք էր ծառայելու համար ու ինքը մաքսիմում ծառայեց իր հաստիքում:

Հ.Գ. Քանի որ մենք ապրում ենք ծուռ հայելիների աշխարհում, պարտավորված զգացի արտահայտել իմ տպավորություններն ու կարծիքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829