Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական համերգ Ժնևում՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների

Փետրվար 20,2024 12:25

Ս․թ․ փետրվարի 17-ին Ժնևի երաժշտական ​​կոնսերվատորիայում Շվեյցարիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին։

Հայտնի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը Հայ և եվրոպայի հայտնի կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ համերգին։

Համերգը կազմակերպել էր Դանիական Mission10forty միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որն օգնում է խոցելի երեխաներին և երիտասարդներին Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրներում:

Համերգին բացման խոսքով ելույթ ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանության մանրամասներն ու հումանիտար կարիքները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829