Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրատեսական չէ, Ադրբեջանն աշխարհում երկրորդ, երրորդ ամենածանր դիկտատուրան է»․ Կասյա Աբգարյանը՝ 3-րդ երկրի միջոցով հայ ռազմագերիներին այցելության մասին

Նոյեմբեր 13,2026 21:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այսօր այդ հարցը իրավաբանական չէ, այլ քաղաքական է, բայց քաղաքական հարցերի վրա ճնշում տարբեր տեղերով պետք է լինի։ Դրա համար անկախ իրավաբանական աշխատանքը պետք է տարբեր ուղղություններով աշխատի։ Մենք կանք, պիտի շարունակենք։ Մեր շարքերում միջազգային, ոչ հայ փաստաբաններ, դատախազներ, քանի որ մենակ ինչ-որ բան անել չենք կարող, պետք է միջազգային ուժերն ընդգրկենք այս ոլորտում»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հեռանկար եք տեսնում հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված՝ ՀՀ իշխանությունների վարած խաղաղության օրակարգի համատեքստում, այսպես պատասխանեց «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի ղեկավար, Կալիֆոռնիայի բարձրագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանը։

Ըստ նրա՝ հայ ռազմագերիների հարցը միայն իրավաբանական չէ․ «Սա նաև քաղաքական ելք է։ Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ամեն կողմից լինի։ Այն, ինչ կառավարությունը չի կարող անել, ոչ թե անկարող է, բայց կառավարությունն ունի իր օրակարգը, մենք այս նյութը մեզ վրա ենք վերցրել փաստաբաններով՝ փաստահավաք առաքելություն իրականացնել, որ Ադրբեջանը չկարծի, թե մենք չկանք, կամ սրա վրա չենք աշխատում։ Պիտի այդ ճնշումն անընդհատ լինի»։

Կասյա Աբգարյանն ասաց, որ 2020-ի պատերազմից հետո որոշեցին՝ պետք է իսկական փաստահավաք խումբ լինի, որը նման աշխատանք կիրականացնի դատարաններ մուտք անելու համար․ «Այն ժամանակ այս հարցը չկար, հարյուրից ավելի հայ գերիներ կային։ Ամբողջությամբ մեր նպատակը ոչ թե կոնկրետ ռազմագերիների հետ էր կապված, այլ որ այն ոճրագործությունները, որ Ադրբեջանի կառավարությունը գործել է հայերի դեմ, և մենք գիտեինք՝ 2015-ից մինչև այսօր ոչ մի իրավական աշխատանք չէր տարվել մեր իրավունքները պաշտպանելու, քրեական հանցագործության ուղղությամբ։ Արդեն յոթ տարի է՝ այս աշխատանքը տանում ենք»։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ եք 3-րդ երկրի միջոցով Բաքվում հայ ռազմագերիներին այցելության հետ կապված, քանի որ սկզբում Շվեյցարիան այդ հարցում իր համաձայնությունը տվել էր, սակայն հետո ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց, որ Շվեյցարիան մերժել է, Կասյա Աբգարյանը պատասխանեց․ «Ոչ, քանի որ Ադրբեջանը նույնիսկ Եվրոպական դատարանի միջոցով, երբ արդյունք գտավ, Ադրբեջանը մերժեց։ Ադրբեջանը որևէ երկրի որևէ դիմում մերժում է, երբ հասնում է այդ գերիների, պատանդների հարցերին։ Ասում է՝ իմ իրավունքն է․ Արցախը մեր հողն է, ներքին կարգով մեր հարցերն ենք լուծում։ Այսօր Ադրբեջանը համարվում է՝ որպես երկրորդ, երրորդ ամենածանր դիկտատուրան։ Այսինքն՝ որևէ ուրիշ երկիր այդպիսի ազդեցություն նրա վրա չունի»։

Կասյա Աբգարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30