Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան․ «Մեր ընտանիքն արդեն հինգ տարի անցնում է այս ամենի միջով»

Փետրվար 27,2024 20:25

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանի  եւ Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը: Նրանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական  գործողությանը միջամտելու եւ բռնություն գործադրելու համար։

Լեւոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը դատական նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանից հետաքրքրվեց, թե նա ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, ինչին վերջինը հակադարձեց, որ նման ոչ մի  հարցի չի պատասխանի, քանի որ նման ընթացակարգ չի նախատեսվում։ Կոչուբաեւը հակադարձեց, որ այդ պատասխանը ավելի ամրապնդեց Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն  երկարացնելու ցանկությունը։ Ու նաեւ ցույց տվեց լրատվամիջոցներով ցուցադրված մի տեսաձայնագրություն, որտեղ երեւում է, որ սույն դատախազը մտերմիկ զրուցում է Աշոտ Փաշինյանի հետ։ Կոչուբեւը հայտարարեց, որ նորմալ չէ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեւոն Քոչարյանի գործը վստահվել է  տվյալ դատախազին, ինչը դատավարության անաչառությունը ողջամիտ կասկածի տակ է դնում։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Ալեքսանդր Կոչուբաեւի միջնորդությանը, որից հետո ընդմիջում հայտարարվեց։

Պաշտպանվող կողմի փաստաբանների պնդմամբ՝ ոստիկանների տված ցուցմունքները արժանահավատ չեն, իսկ մեղադրող կողմն ասում էր, թե արժանահավատության մասին քննարկումները դատավարության այս փուլի թեմա չեն;

Լեւոն Քոչարյանն իր խոսքում ընդգծեց, որ այս գործը քաղաքական է ու դրա համար է ինքը հիմա  դատարանի դահլիճում։ «Մեր ընտանիքն արդեն հինգ տարի անցնում է այս ամենի միջով»,-հայտարարեց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829