Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը

Փետրվար 27,2024 23:15

Գյումրու կանգառները, որոնք աստիճանաբար թարմացվում են (ըստ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի` նախատեսված 70 նոր կանգառներից 58-ն արդեն տեղադրվել են, մնացել են 12-ը), օրերս «զարդարվել են» հայ հայտնիների լուսանկարներով։ Մի տեղ Աշուղ Ջիվանու լուսանկարն է փակցված, մյուսում՝ Սերգեյ Փարաջանովինը, Շառլ Ազնավուրինը, Հովհաննես Շիրազինը։

Նպատակն ակնհայտ է՝ ոչ միայն այս միջոցով ևս կրթել սերունդներին՝ ամեն վայրկյան հիշեցնելով հայ հռչակավոր արտիստների, գրողների մասին, այլ Գյումրի այցելող օտարազգի զբոսաշրջիկներին ներկայացնել հայ ազգի տաղանդավոր լինելը։

Գյումրու նոր փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի ֆեյսբուքյան էջից կարելի է կռահել, որ մտահղացման հեղինակը հենց նա է։ Նա իր էջում է տեղադրել լուսանկարները՝ հետևորդներին հարցնելով՝ «Իսկ դուք նկատե՞լ էիք»։

Փոխքաղաքապետը իր գրառման մեջ մատնանշել է համայնքապետարանի գովազդի բաժինը՝ ցույց տալով սոցիալական գովազդ լինելը։

Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ հայ հայտնիների նկարներով պաստառները տեղադրվել են քաղաքի 10 կանգառներում։ Այս գործընթացը շարունակվելու է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829