Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը, որի մասին խոսվում է, ծիծաղելի թիվ է, չի կարող մեկ քառակուսու համար նման գումար առաջարկվել: Կոնդի մասով եղե՞լ է մրցույթ. Իզաբելլա Աբգարյան. «Հրապարակ»

Փետրվար 28,2024 11:27

Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց Կոնդ թաղամասի կառուցապատման մասին, անգամ փոխհատուցման գումարներն են հրապարակվել: Կոնդեցիներն արդեն պատրաստվում են պայքարել:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն այս թեմայի առնչությամբ ասաց. «Նման նախագծերը պետք է հրապարակվեն նախապես, արժանանան մասնագետների, փորձագետների լայն քննարկմանը, եւ հետո նոր միայն կարող է խոսք գնալ գումարով օտարելու մասին: Մինչ օրս ես՝ որպես ավագանու անդամ, տեղյակ չեմ, որ Կոնդի մասով մրցույթ կայացած լինի, ու չեմ զարմանա, որ ինչպես Ֆիրդուսի դեպքում, այստեղ եւս կառավարությունը որոշած լինի ու այն լոտերով բաժան-բաժան արած լինի: Մենք այդ դառը փորձն ունենք: Մարությանի ժամանակ ես հիշում եմ, որ միայն միջազգային մրցույթի մասին էր խոսք գնում: Հիմա հարց է առաջանում` եղե՞լ է մրցույթ, եթե չի եղել, ինչո՞ւ են արվում նման հայտարարություններ: Բավականին շատ հարցեր են այստեղ առաջանում»:

Իսկ ինչո՞ւ են իշխանությունները կոնդեցիներին նման չնչին գումարներ առաջարկում` իրենց տների ու հողերի դիմաց։ «Առհասարակ, բուն տեղեկատվությունը բավականին կցկտուր է: Չեմ կարողանում անգամ հասկանալ՝ դա փոխհատուցմա՞ն գումարն է, թե՞ այդ գումարով մարդիկ տներ սեփականաշնորհեն` հետագայում դրանք պետությանը վաճառելու համար: Այն գումարը, որի մասին խոսվում է, չափազանց փոքր, ծիծաղելի թիվ է, չի կարող մեկ քառակուսու համար նման գումար առաջարկվել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829