Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունաստանի ՊՆ․ Մենք կհամագործակցենք Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա

Մարտ 10,2024 11:28

Հունաստանը Հայաստանի հետ կհամագործակցի պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։ Այս մասին naftemporiki.gr-ին տված հարցազրույցում ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

«Անհերքելի է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումներն աշխարհի մակարդակով փոխել են պատերազմելու ձևերը։ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում դրանց օգտագործման մասին: Հիշեցնեմ, որ սա մի երկիր է, որի զինված ուժերի վրա հարձակվել է բանակ, որը զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր է օգտագործել, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչուները։ Այս պատճառով մենք կհամագործակցենք Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա։ Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ նաև այս ոլորտում», – ասել է հույն նախարարը:

Թարգմանությունը՝ Tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031