Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով

Մարտ 18,2024 21:45

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն ուշի ուշով հետևում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնհայտորեն վերջին շրջանում ակտիվացել են: Տարբեր հարթակների ձևավորումը ողջունելի է մեզ համար, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կարող են շեղել հիմնական նպատակից, այն է` արցախցիների Արցախ վերադարձից։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը հանրայնացրել է Արցախի հիմնախնդրի առկա փուլի հետ կապված իր սկզբունքային մոտեցումներն ու դիրքորոշումը: Դրանք անշեղորեն կապված են քաղաքական ինքնության հետ: Մեզ համար անընդունելի է ցանկացած գործողություն, որը կշրջանցի արցախցիների անհատական և հավաքական իրավունքները:

– Ցանկացած ծրագիր` սոցիալական, թե մեկ այլ նշանակության, պետք է ներառի այն կարևոր ուղենիշները, որոնք առնչվում են արցախցիների Հայրենիք վերադարձի ընդունելի և իրատեսական հնարավորություններին: Դրա խրախուսման գործիքակազմը պետք է ներդաշնակվի արժանապատիվ ու անվտանգ ճանապարհով իրագործմանը: Մեզ համար առաջնահերթը հայրենադարձությունն է: Ժամանակավոր ու երկարաժամկետ ռազմավարական նախագծերը պետք է բխեն այդ համատեքստից: Այն ամենն, ինչ կհակասի այդ առանցքին, մեզ համար անընդունելի է, լինեն դրանք ֆինանսական օժանդակության փաթեթներ` 3, 5 կամ թեկուզ 20 մլն. դրամ արժողության:

– Բռնի տեղահանված արցախցիների կենցաղային ու սոցիալական խնդիրների շուրջ հարցերի լուծումը ՀՀ իշխանությունների կողմից որոշումներով հաստատելու կամ դիսկուրսի սադրանքով դրանք հանրային քննարկման դաշտ տեղափոխելու մարտավարությունը մեզ համար անհասկանալի է, մանավանդ , երբ բացակայում  են դրան զուգահեռ համապատասխան քաղաքական գործընթացն ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ գործակցությունը: Մեզ համար սուբյեկտը պետական օղակներն են և ոչ թե անձերը` նրանց նկատմամբ յուրատիպ վերաբերմունքով: Ժողովրդի վրա փորձարկումներով միջանկյալ լուծումների կիրառումն  անընդունելի է:

– Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով: Օրակարգում պահելով միայն այդ ուղղությունն, ակնհայտորեն արժեզրկվում են բոլոր մյուս կարևորագույն թեմաները` ներառյալ` Հայրենիք ու ապագա:

– Մեզ համար անբեկանելի է միասնության գաղափարը: Անգամ սոցիալական ծրագրերի նախաձեռնություններում կարևորում ենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը, ինչն արժանապատիվ հանգրվանի հասցնելու տեսանկյունից բացահայտ անհրաժեշտություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031