Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ի՞նչ իրավական հիմքով է պահանջում տարածք փոխանցել իրեն և արդյոք պատրաստվո՞ւմ է Հայաստանին փոխանցել ՀՀ տարածքները. Շահեն Շահինյան. «Հրապարակ»

Մարտ 19,2024 11:38

Դեռեւս 2023 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այս անգամ էլ «Խաղաղության պայմանագրի» դիմաց Հայաստանից պահանջում է 8 գյուղ, հոկտեմբերի 10-ին Հ1-ին տված իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Ադրբեջանի այս պահանջներին՝ ասելով, որ Հայաստանն էլ իր հերթին ունի 8 գյուղի պահանջ։

Հետո թվերը փոխվեցին` մի առիթով էլ 31 գյուղի տարածքի մասին խոսեց, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Այժմ արդեն խոսվում է ոչ միայն անկլավների, այլ նաեւ ոչ անկլավային գյուղերի մասին: Բ

Քարտեզագիր Շահեն Շահինյանին հարցրինք, թե, իր կարծքով, Հայաստանի զիջումները երբ են դադարելու, եւ երբ է Ադրբեջանը վերադարձնելու ՀՀ տարածքները։ «Ես չգիտեմ, թե հայկական կողմը զիջումներն ինչ տրամաբանության մեջ է կատարում, անձամբ ինձ համար անհասկանալի են այդ տրամաբանությունները, բայց Ձեր ցուցակին ես կավելացնեի Տավուշի սահմանամերձ գյուղերի հատվածներն ու բարձունքները, որտեղ նույնպես Ադրբեջանն ունի զավթած տարածքներ, կավելացնեի նաեւ Ներքին Հանդի հատվածը, որտեղ եւս կան բավականին զավթված տարածքներ, եւ, այո, շատ կարեւոր է հասկանալ, որ եթե Ադրբեջանը մեզնից պահանջում է որեւէ տարածք փոխանցել իրեն, ապա պետք է երկու հստակ բան լինի՝ 1-ին. ինչ իրավական հիմքով է պահանջում, այսինքն՝ ինչ փաստաթղթի հիման վրա, եւ 2-րդ. արդյոք նույն իրավական հիմքով Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է Հայաստանին փոխանցել ՀՀ տարածքները, որովհետեւ բացի այն, որ կային որոշակի տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից զավթված էին 90-ականներին Տավուշի եւ Նախիջեւանի հատվածում, նաեւ կան նոր տարածքներ, որոնք զավթվել են 2020-2023 թվականների ընթացքում՝ նույն Վարդենիսը, Ջերմուկը,Ներքին Հանդի հատվածը: Այն փաստաթղթի հիման վրա, որով Ադրբեջանին պետք է ինչ-որ տարածքներ փոխանցվեն, այդ նույն հիմքով պետք է վերադարձվեն Հայաստանին»։

Կորյուն Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031