Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Քրեական ոստիկանությունից զրույցի են կանչել «Մարտական եղբայրություն»-ից Մասիս Շիրոյանին (2020-ի պատերազմի մասնակից, վիրավորված Շուշիի մարտերում):
Զրույցի առիթը` Վերին Ոսկեպար այցելելու մասին ֆեյսբուքյան միջոցառումն է:
Մասիսը հրաժարվել է ներկայանալ, և իր հերթին զրույցի է կանչել ոստիկաններին Մարտական եղբայրություն:
Կարդացեք նաև
Մյուս մանրամասները` Մարտականի էջում:
Իմ կողմից հավելեմ:
Եվ խոսքս չի վերաբերում ոստիկանությանը, այլ ոստիկանությանը հրահանգող քաղաքական ղեկավարությանը:
Միշտ այդպես «խրոխտ» տղերք ջան` ձեր քաղաքացիների նկատմամբ, դուխով, համարձակ:
Ու միշտ գլուխներդ կախ ու խեղճ իրական թշնամու նկատմամբ:
Մասիսի պես տղերքի տեղն իրականում դուք պետք է վաղուց իմանայիք և օգտագործեիք Հայաստանի պաշտպանությունը ապահովելու համար, որ այսօր խեղճ, գլուխներդ կախ, անպատիվ չապրեիք, մեզ էլ պատվից զրկեիք: Բայց պատիվը պատիվ ունեցողի համար է:
Մասիսը Շուշիի տակ արյունաքամ էր լինում, բայց այդքանից հետո նույնիսկ Մարտական եղբայրությունում ինքն ամենամեծ հակառակորդն է նոյեմբերի 9-ի, միշտ ասում է, որ կռիվը պետք է շարունակվեր: Չպատմեմ՝ այսօրվա կառավարության մեջ Մասիսին ինձնից լավ ճանաչողներ կան:
Մենք չենք բողոքում:
Մեր ընտրած ճանապարհը լավ գիտենք:
Դուք էլ մեզ լավ գիտեք:
Մեր կողմից է համ ուժը, համ ինտելեկտը, համ հոգեբանությունը:
Վերին Ոսկեպար գնալու ենք ու մեր պլանավորածն անցկացնենք:
Որևէ օրենք չենք խախտում, և մեզ հետ կարող եք խոսել միայն օրենքի լեզվով: