Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց»-ի տարածքում տեսչական մարմինը կրկին խստացված վերահսկողություն է իրականացրել տաքսիների նկատմամբ

Մարտ 22,2024 18:45

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մամինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031