Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Կինոյի հիմունքներ» դասընթացը

Մարտ 25,2024 20:50

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում մեկնարկել է «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որի շահառուները 12-15 տարեկան դպրոցականներն են:

Երկշաբաթյա դասընթացը վարում է կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ-ի դասախոս Արտյոմ Բաղդասարյանը։

Երկու շաբաթների համար մշակվել է կրթական ծրագիր, որը թույլ կտա մասնակիցներին յուրացնել տեսական գիտելիքներ և զինվել գործնական հմտություններով, իսկ ավարտին հանդես գալ միասնական ստեղծագործական աշխատանքով՝ ֆիլմով: Կինոժամանակից մինչև կինոարարում, մթնոլորտ, մոնտաժ, հայ կինո՝ Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ֆրունզե Դովլաթյանի և Արտավազդ Փելեշյանի ռեժիսորական նորարարություններով. դասընթացի ավարտին մասնակիցները կունենան կայուն գիտելիքներ:

Նախագծի հայաստանյան պրոդյուսեր, ԵԹԿՊԻ-ի միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի խոսքով՝ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները պատանիների կրթությունը կազմակերպելու համար:

Նշենք, որ «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագիծը թույլ է տալիս պատանիներին կինոարվեստի միջոցով ձեռք բերել կարևոր հմտություններ ամբողջ կյանքի համար և սովորել շրջապատող աշխարհի խենթությունների հետ վարվելու կանոնները: Ներգրավվելով կինոկրթության և կինոարտադրության գործընթացում՝ մասնակիցները ձեռք կբերեն ավելի խորը պատկերացում կյանքի դինամիկայի մասին և կմշակեն էական գործիքներ՝ արդյունավետորեն համագործակցելու ժամանակակից մարտահրավերների և ճգնաժամերի հետ:

Երկշաբաթյա դասընթացն իրականացվում է  «Fabula Filmmaking Lab» միջազգային նախագծի շրջանակում՝ «Culture Connection Foundation»-ի և «German Marshall Fund»-ի մաս կազմող «Black Sea Trust for Regional Cooperation»  հիմնադրամի աջակցությամբ։

 

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031