«Ազատություն» ռ/կ. Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախօրեին ԱԻՆ աշխատակիցներն ավարտել են համերգասրահում փլատակների մաքրումը։
Հրապարակվել է մահացածների նախնական ցուցակը՝ 120-ի անուն: Ընդհանուր հաշվով ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։


















































