Լրահոս
Օրվա լրահոսը

15 տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթը կայացել է, նաև 171 նոր ավտոբուսով կհամալրվի Երևանի համայնքային հավաքակայանը

Ապրիլ 01,2024 13:40

🔷 «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Եվս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսների ձեռքբերման մրցույթը կայացել է:
🔷 Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով: Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է:

🔷 Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով:

🔷 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15 500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։

🔷 Շարունակվում է Երևանյան լճի հարակից հատվածի կանաչապատումը:

🔷 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է:

🔷 Մասնավոր մանկապարտեզների փորձն ուսումնասիրվում է՝ համայնքային նախակրթարաններում տեղայնացնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930