Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը որեւէ անդրադարձ չի կատարել կարծիքի ազատ արտահայտման իրավունքին պետության կողմից ապօրինի միջամտության բազմաթիվ դեպքերին. «Հրապարակ»

Ապրիլ 03,2024 11:10

Մանասյանը հրապարակել է «ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» 2023 թվականի տարեկան հաղորդումը, որն ուղղակի էնցիկլոպեդիկ ճշմարտությունների, կենացների ու բարի ցանկությունների ժողովածու է հիշեցնում․ թիրախային ոչ մի խոսք, կոնկրետ հիմնախնդրի ոչ մի արձանագրում` այն պարագայում, որ եթե սարերի հովվին էլ այս օրերին մոտենանք ու հարցնենք ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության աստիճանի վերաբերյալ, ապա առնվազն մի քանի քաղբանտարկյալի անուն կտա` Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան եւ այլք։

Մանասյանը սկսում ու ավարտում է փաստաթուղթն այն մտքով, թե ինչքան լավ ու կարեւոր բան է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը։ «Կարծիքի արտահայտման ազատությունն ու տեղեկատվության ազատությունը կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության ամրապնդման համար: Դրանք կարեւոր նախապայման են հանրային կառավարման ոլորտում թափանցիկությունն ու մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից։ Ուստի, կարեւոր է կարծիքի արտահայտման ազատության ու դրա հետ փոխկապակցված տեղեկատվության ազատության իրավունքի երաշխավորումն ինչպես համապատասխան օրենսդրական կառուցակարգերի ամրագրմամբ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում այդ կառուցակարգերի պատշաճ գործարկմամբ»,- գրել է Մանասյանը՝ հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնցով երաշխավորված է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը։ Բայց ՀՀ ՄԻՊ-ը որեւէ անդրադարձ չի կատարել կարծիքի ազատ արտահայտման իրավունքին պետության կողմից ապօրինի միջամտության բազմաթիվ դեպքերին, երբ խոսք հնչեցնելու համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում, ու վերջիններս կալանավորվում են: Չի անդրադարձել ԶԼՄ-ների օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին, կարճ ասած՝ ոչ մի կոնկրետ օրինակ, ոչ մի թթու խոսք, խախտված իրավունքի ոչ մի արձանագրում: Անահիտ Մանասյանն ընդամենը 1.5 էջում այս թեմայով մի քանի նախադասությամբ դեկլարատիվ ճշմարտություններ ու իրավական ակտերի հղումներ է արել, եւ վերջ։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930