Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի երեք անդամ երկրների հետ զորավարժություն կանցկացնի

Ապրիլ 04,2024 15:14 Share

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամներ`  Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ «լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի Հանրապետության տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում», ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդանում»։

Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել