Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթի Սպիվակովան՝ «Սիթի օֆ Սմայլ» Հիմնադրամի բարի կամքի դեսպան

Ապրիլ 04,2024 23:45 Share

Երեկ «Սիթի օֆ Սմայլ»-ում մե՜ծ իրադարձություն էր։ Հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը դարձավ մեր Հիմնադրամի բարի կամքի դեսպան։

Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն իր այցի ընթացքում Սպիվակովան շրջեց կենտրոնում, զրուցեց երեխաներից յուրաքանչյուրի հետ, փոխանցեց նվերներ։ Տիկին Սպիվակովան մտածել էր նաև երեխաների ժամանցի մասին․ նրանք որպես նվեր հնարավորություն ունեցան դիտելու ներկայացում «Հեքիաթերեն»-ից։

Այցի ավարտին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Հիմնադրամի կողմից տիկին Սպիվակովային հանձնվեց Բարի կամքի դեսպանի հավաստագիրը, ապա նա պատասխանեց լրագրողների հարցերին։

Նշենք, որ Սաթի Սպիվակովան Հայաստանում հանդես է գալիս հյուրախաղերով «Սիթի օֆ Սմայլ» Հիմնադրամի հավատարիմ բարեկամ GeoProMining Gold-ի հրավերով։

Նա հանդես կգա «Դեղձանիկը» ներկայացմամբ, որի ողջ հասույթը կնվիրաբերվի Հիմնադրամին։

Սիրելի՛ Սաթի, անչափ հպարտ ենք, որ միացել եք կյանքեր փրկող մեր առաքելությանը և ոգեշնչում եք մեր փոքրիկներին և նրանց ընտանիքներին՝ ապացուցելով, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։

 

«Սիթի օֆ Սմայլ» Հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930