Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության չափավոր աճը 2024 թ.-ին և վերականգնումը՝ 2025 թ.-ին․  ԱԶԲ

Ապրիլ 11,2024 15:44

ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (2024 թվականի ապրիլի 11) Կանխատեսվում է, որ այս տարի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրները կարձանագրեն միջինում 4.9%-ով աճ, քանի որ տարածաշրջանը շարունակում է իր  դիմակայուն աճը հաստատուն ներքին պահանջարկի պայմաններում՝ բարելավորելով կիսահաղորդիչների արտահանումը և վերականգնելով զբոսաշրջությունը։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր լույս տեսած Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024 թվականի ապրիլյան թողարկման համաձայն՝ աճը հաջորդ տարի կպահպանվի նույն տեմպերով։ 2024 և 2025 թվականներին սպասվում է գնաճի չափավորում, ինչը կհաջորդի վերջինիս վերելքին, որ արձանագրվել էր նախորդ երկու տարիների ընթացքում բազմաթիվ երկրներում՝ պայմանավորված պարենային ապրանքների ավելի բարձր գներով:

Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներում ներքին պահանջարկի և արտահանման շնորհիվ թափ առած հաստատուն աճը կոմպենսացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) տնտեսական անկումը, որի պատճառը անշարժ գույքի շուկայի թույլ և սպառման ոլորտի կաշկանդված լինելն է: Ակնկալվում է, որ Հնդկաստանը կշարունակի մնալ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աճի հիմնական շարժիչ ուժը՝ հանձինս այս տարվա 7․0% և հաջորդ տարվա 7․2% աճի ցուցանիշների: Ըստ կանխատեսումների ՉԺՀ-ի աճը կդանդաղի՝ նախորդ տարվա 5․2%-ից նվազելով մինչև 4․8% այս տարի և 4․5%՝  հաջորդ տարի:

«Զարգացող Ասիայի տնտեսությունների մեծ մասի մոտ նկատվում է ուժեղ, կայուն աճ այս և հաջորդ տարիներին», նշել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Փարկը «Սպառողների վստահությունը բարձրանում է, իսկ ներդրումներն, ընդհանուր առմամբ, դիմակայուն են: Կարծես արտաքին պահանջարկը նույնպես հասել է իր վերջնագծին, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է կիսահաղորդիչներին»:

Այնուհանդերձ, քաղաքականություն մշակողները պետք է շարունակեն զգոն մնալ, քանի որ կան մի շարք ռիսկեր։ Դրանք ներառում են մատակարարման շղթայի խափանումները, ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության մասով անորոշությունը, ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքները և ՉԺՀ-ում անշարժ գույքի շուկայի հետագա թույլ վիճակը:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրներում սպասվում է, որ գնաճն այս տարի կնվազի մինչև 3․2%, իսկ  հաջորդ տարի՝ 3․0%, ինչը պայմանավորված կլինի համաշխարհային գնային ճնշումները թուլացմամբ, իսկ շատ երկրներում՝ կոշտ դրամավարկային քաղաքականության պահպանմամբ: Եթե այս տարածաշրջանը դիտարկենք առանց ՉԺՀ-ի, ապա գնաճն, այդուհանդերձ, դեռևս ավելի բարձր է, քան ՔՈՎԻԴ-19-ի համավարակին նախորդող շրջանում։

Բրնձի գները նպաստել են պարենային ապրանքների ավելի բարձր գնաճին, հատկապես՝ ներմուծումից կախում ունեցող տնտեսությունների համար: Ըստ 2024 թվականի ապրիլյան ԱԶՀի՝ այս տարի բրնձի գները, ամենայն հավանականությամբ, կմնան բարձր: Պատճառները ներառում են անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով բերքի կորուստները և Հնդկաստանի կողմից բրնձի արտահանման սահմանափակումները: Ըստ զեկույցի՝ Ասիայում գնաճը կարող է է՛լ ավելի խորանալ նաև համաշխարհային բեռնափոխադրումների ծախսերի աճի արդյունքում, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներով և Պանամայի ջրանցքում երաշտով։

Բրնձի աճող գների դեմ պայքարելու և պարենային անվտանգությունը պաշտպանելու նպատակով՝ կառավարությունները կարող են նպատակային սուբսիդիաներ տրամադրել խոցելի բնակչությանը և բարելավել շուկայի թափանցիկությունն ու մոնիթորինգը՝ գնային մանիպուլյացիաներն ու պաշարների կուտակումները կանխելու նպատակով: Միջնաժամկետից  երկարաժամկետ հեռանկարում քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի բրնձի ռազմավարական պաշարների ստեղծմանը՝ գները կայունացնելու համար, կայուն գյուղատնտեսության խթանմանը ու գյուղատնտեսական մշակաբույսերի դիվերսիֆիկացիային, ինչպես նաև արտադրողականությունը բարձրացնելու նպատակով՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներում և ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելուն: Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է նաև օգնել բրնձի գները և դրանց ազդեցությունը կառավարելու հարցում։

ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։

Ասիական զարգացման բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930