Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք փորձում էս օրենքով ընտանիքին հավասարեցնել էն ի՞նչ են ասում՝ համասեռամոլ զույգերին». Գեղամ Նազարյան

Ապրիլ 11,2024 22:33

«Ինչի՞ մասին է այս օրենքը՝ ընտանեկան բռնությա՞ն: Բա եթե ընտանեկան, էլ կենցաղային բռնությունը тут причём: Եթե ընտանեկան բռնություն է՝ ընտանեկան է: Եթե ընտանեկան չի, Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ են»,-այսօր ԱԺ նիստում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է օրենքով արգելել կուսության ստուգումը, քանի որ այն դիտարկվում է բռնության տեսակ։ Նախագծի հեղինակներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանն ուզում են օրենքի անունը երկրորդ ընթերցմամբ փոխել, դնել «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված կանանց պաշտպանության մասին օրենք»:

Գեղամ Նազարյանն ասաց. «Սա չի կարելի ընդունել: Ինչի՞ եք փորձում էս օրենքով ընտանիքին հավասարեցնել էն ի՞նչ են ասում՝ համասեռամոլ զույգերին: Ինչի՞ եք հավասարեցնում: Ակնհայտ է, չէ՞, որ այս ամեն ինչը դրա մասին է, որ ընտանիքը հավասարեցնենք էդ զույգերին: Ես դեմ չեմ որեւէ մեկի սեռական կողմնորոշմանը, բացարձակ: Ամեն մեկն ունի իր ընտրությունը, բայց չի կարելի ընտանիքը հավասարեցնել էդ մարդու սեռական կյանքի հետ: Շատ ներողություն, բայց չի կարելի սահմաններ անցնել: Չի՛ կարելի նման բաներ անել: Ինչի՞ համար եք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930