Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Արսեն Գրիգորյան. «Ես հայրենադարձվել եմ իմ հայրենիք, իմ տուն, և իմ տունը ես պահելու եմ, միասին բոլորս ենք պահելու»

Ապրիլ 13,2024 19:31

Ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության  կազմակերպված հավաքում ելույթը սկսեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենք  այնտեղ: «Ես էլ իրենց պատասխանում եմ. իսկ ինչո՞ւ չպետք է լինենք Ոսկեպարում, Ներքին Հանդում, Վարդենիսում, Բաղանիսում, Բերդավանում, բոլոր սահմանապահ բնակավայրերում, Հայաստանի բոլոր սահմանապահ բնակավայրերում:

Հայաստանը եւ Հայաստանի անվտանգությունը բոլորիս խնդիրն է: Եվ ոչ միայն Հայաստանի հայերի, այլ ամբողջ աշխարհի հայության խնդիրն է: Սա պատերազմ է մեր ինքնության դեմ: Եկեք համաձայնենք, որ սա ուղղակի տարածքի խնդիր չէ, սա ծնկի բերելու խնդիր է, որը չի հաջողվելու ոչ մեկի: Սա իմ տունն է: Ես ցեղասպանություն տեսած ընտանիքի զավակ եմ: Ես հայրենադարձվել եմ, ես եկել եմ այստեղ՝ իմ տուն և իմ տունը պահելում եմ ես: Միասին բոլորս ենք պահելու:

Սիրելիներ, յուրաքանչյուր հավաք, որեւէ միջոցառում ես սկսում եմ երգելով՝ երգս նվիրելով  բոլոր այն տղաներին, որոնք  իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր անցյալի, այսօրվա եւ գալիքի»,- ասաց ճանաչված երգիչը եւ հավաքվածների հետ միասին կատարեց երկու երգ՝ դրանք նվիրելով հենց հիմա մեր սահմանները պաշտպանող տղաներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930