Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ երբեք պատմական Հայաստանում չեմ կարող զգալ, մեղք չե՞մ ես, գնացել կպել եք ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում»․ Արթուր Հովհաննիսյան

Ապրիլ 15,2024 14:15

«ՀՀ վարչապետը Հայաստանի պատմության մեջ ամենաշատն է քաղաքացիների հետ հանդիպում։ Կապված Տավուշի հետ, վարչապետը ստանձնել է այս գործընթացի առաջնորդությունը, գնացել ու ուղիղ տեքստով մեր հայրենակիցների հետ խոսել է այն ամենի մասին, ինչի մասին Տավուշի մեր հայրենակիցները շատ վաղուց էլ գիտեին։ Մենք ուղղակի հիմա գնում ենք արձանագրումների եւ լուծումներ գտնելու ճանապարհով»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կատարում խոստումը եւ նորից չի այցելում Տավուշ։

Արթուր Հովհաննիսյանն  ասաց, որ քննարկումները շարունակվելու են։ «Եկեք չֆիքսվենք, որ 10 օրից, 7 օրից կամ 15 օրից կգնա, խոսքը գնացել է պրոցեսին զուգահեռ մեր հայրենակիցների հետ խոսակցությունների մասին։ Ցանկացած զարգացման վերաբերյալ մենք կոմունիկացնում ենք մեր հայրենակիցների հետ, այսինքն՝ չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք առանց խոսակցությունների առաջ շարժվենք։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ասաց՝ 10 օրից կգամ, խաբեց` չեկավ։ Չէ, ոչ թե խաբեց` չեկավ, այսինքն՝ այդ ընկալումները եկեք դուրս հանենք մեր միջից։ Մենք գնում ենք մի գործընթացով, որտեղ բոլորս անխտիր նույն պրոցեսի միջով ենք անցնելու միասին։ Եվ մենք՝ որպես քաղաքական իշխանություն, վարչապետի գլխավորությամբ, ամեն ինչ կոմունիկացնելու ենք մեր հայրենակիցների հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը «ցեղասպանություն» բառի փոխարեն ասում՝ «մեծ եղեռն» եւ «կոտորած», Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Այսինքն՝ դուք եկել եք, ասում եք, որ ՀՀ վարչապետը հրաժարվում է ցեղասպանություն բառի՞ց, էս ի՞նչ եք ասում։ Ես խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումը հարցերի ընկալման տեսանկյունից։ Նման բան չի կարող լինել, նման հարց մեր օրակարգում չկա։ Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, Հայաստանի ներկա իշխանությունների օրոք մի շարք կարեւորագույն պրոցեսներ են տեղի ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված, ԱՄՆ Սենատի կողմից եւ այլն»։

Արթուր Հովհաննիսյանին նաեւ հարց ուղղվեց՝ ապրիլի 24-ին՝ բարձրանալով Ցեղասպանության հուշահամալիր, իրեն պատմակա՞ն, թե՞ իրական Հայաստանի մաս է զգալու։ «Ես ինձ երբեք պատմական Հայաստանում չեմ կարող զգալ, ես պատմական կերպար չեմ, ես իրական մարդ եմ, մենք իրար կարող ենք դիպչել, մենք իրական մարդիկ ենք, ապրում ենք իրական Հայաստանում՝ 29 800 քկմ տարածքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Եվ ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որն իրական չէ, մեղք չե՞մ ես, իմ հայրենակիցները եւ բոլորս, երբ մեզ զգանք ինչ-որ տարածքի բնակիչ, որը մերը չէ։ Դուք որ քայլում եք ՀՀ փողոցներով, ձեզ զգում եք Վանում, թե՞ Երեւանում, Արմավիրում, որտե՞ղ եք ձեզ զգում, ինչպե՞ս եք ձեզ զգում։ Բոլորս ապրում ենք ՀՀ-ում, իրական ՀՀ-ում, եւ ես ձեզ խնդրում եմ, եկեք կենտրոնանանք մեր պետության ու երկրի վրա,

30 տարի է՝ ստիպում եք մեզ անընդհատ սիրել ուրիշներինը, հեռուն, չերեւացողը, ինչի՞ համար, այ ձեր ցավը տանեմ։ Այստեղ ձեր ոտքերի տակ հող կա, որը պետք է կարողանալ պահել, սիրել, մաքրել, ծաղիկ ցանել, տուն սարքել եւ այլն։ Գնացել կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում։ Սա ՀՀ-ն է՝ 29 800 քկմ տարածքով։ Եվ ես ՀՀ տարածքով քայլելիս զգում եմ ինձ իրական պետության իրական քաղաքացի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ օտարահպատակ, ոնց որ թե դու թուրքական կամ ադրբեջանական դասագրքերով ես “Հայ ժողովրդի պատմություն” առարկան անցել։ Համ էլ դիմագծերիդ նայում եմ ու հայկական որևէ նմանություն չեմ գտնում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930