Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիրը կնպաստի Ղազախստանում, այդ թվում` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը

Ապրիլ 15,2024 16:06

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը:

Նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը, այլև Ղազախստանի տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը:

ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկրորդ համաձայնագիրը միտված է միգրացիայի ոլորտում, այդ թվում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում երկկողմ ամուր իրավական հիմքերի ձևավորմանն ու գործընկերային հարաբերությունների խորացմանը:

Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930