Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը

Ապրիլ 20,2024 18:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում գնահատական ​​է տվել 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությանը։

«Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը 30 տարի օկուպացված չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու և սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ։

Այս դրական զարգացումը, որը ձեռք է բերվել ուղղակի բանակցությունների միջոցով, կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ News.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: