Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները նախընտրեցին կապանցիների հետ շփվել անկաշկանդ, առանց լրագրողների ու տեսախցիկների (ֆոտոշարք)

Ապրիլ 21,2024 21:06

«Հերթական անգամ արդեն փաստաթղթավորված Տավուշում տարածքներ են զիջվել ու զիջել են հանուն ոչնչի»,-Կապանում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծննդով կապանցի Աննա Գրիգորյանը։

Այս օրերին խմբակցության անդամները Սյունիքի մարզի տարբեր համայնքներում հանդիպում են տեղացիների հետ։ Կապանում հանդիպումը մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում էր։ Տիկին Գրիգորյանի խոսքով՝ չնայած «իշխանական խմբակը փորձում է քարոզչություն իրականացնել, որ ինչ-որ բան են շահել, բայց հերթական նվաստացումն ու զիջումն է եղել»։

Ընդդիմադիր պատգամավորները քննարկում էին Տավուշի դեպքերի հետ կապված սյունեցիների հետ  հանդիպումները հետաձգել, բայց հետո որոշեցին, որ մարդկանց տեսակետներն  էլ պիտի լսեն։ «Կարեւորում ենք անմիջական շփումը, լսել կարծիքները, առաջարկները, քննադատությունը»,-ասաց Աննա Գրիգորյանը մեկ անգամ եւս նշելով, որ «Տավուշի զիջումները վերջնական չեն»։

«Այս իշխանական խմբակի ղեկավարը ժամանակին տվել է խոստումներ՝ անկլավների մասին, ու երկրորդ փուլը դրանց հանձնումն է լինելու։ Սա անթույլատրելի է, քանի որ մեր երկիրը կդառնա մի ամբողջական անկլավ՝ շրջապատված ոչ բարեկամական երկրներով»,–հայտարարեց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ բացի այս սահմանային հարցերից, Հայաստանը դարձել է նաեւ թատերաբեմ՝ ավելի մեծ խաղացողների  բախման համար։ Սա եւս իշխանության վարած քաղաքականության շնորհիվ է։

Այնուհետեւ պատգամավորները ցանկացան հավաքվածների հետ շփվել առանց լրագրողների ու տեսախցիկների՝ ազատ ու անկաշկանդ։

Կիրակի «Հայաստան» խմբակցության պատգմավորները հանդիպեցին սիսիանցիների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930