Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են անգամ Մարտական միաբանության այն անդամները, որոնք ներկա չեն եղել միջադեպին

Ապրիլ 22,2024 10:58

Մարտական Եղբայրության անդամները կրկին ենթարկվում են քաղաքական հետապնդումների շինծու գործերով։

Ինչպես գիտեք, երեկ, ապրիլի 21-ին, Մարտական եղբայրության անդամները հերթական այցով  Տավուշում էին:

Հանդիպելով հավաքված գյուղացիներին, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում սահմանագծի փոփոխության դեմ և փակել էին միջպետական ճանապարհը, միաբանները կանգնել են գյուղացիների կողքին։

❗ԵԿՄ մի խումբ սադրիչներ ՈՒԱԶ մակնիշի մեքենան վարել են ճանապարհը փակած գյուղացիների ուղղությամբ, ինչին ընդդիմացել են ցուցարարները։

❗ Կարևոր ենք համարում հստակ արձանագրել, որ ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ (ովքեր ի դեպ ոչ թե Նոյեմբերյանի, այլ Լոռու մարզի ոստիկաններն են եղել), անմիջապես տեղում գտնվելով, չեն կանխել միջադեպը, թույլ են տվել, որ սադրիչներից մեկը բարձրանա ՈՒԱԶ-ի տանիքին և այնտեղից ցատկելով ոտքով հարվածի ցուցարարներին։

❗❗ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը առիթն օգտագործել է Մարտական եղբայրության անդամներին ձերբակալելու և շինծու մեղադրանքներ ներկայացնելու համար։

❗❗Ձերբակալվել են անգամ Մարտական միաբանության այն անդամները, որոնք ներկա չեն եղել միջադեպին։

Սա հստակ քաղաքական հետապնդում է Մարտական եղբայրություն միաբանության նկատմամբ։

Ոստիկանությունից պահանջում ենք ազատ արձակել մեր եղբայրներին և չդառնալ քաղաքական հետապնդումների գործիք իշխանությունների ձեռքում։

Մարտական եղբայրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930